«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դավադրապաշտների խմբակը դավադիր քաղաքականությամբ, սողեսող առաջ է տանում իր տերերի պլանը

Դավադրապաշտների խմբակը դավադիր քաղաքականությամբ, սողեսող առաջ է տանում իր տերերի պլանը
19.08.2023 | 10:37

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններն ունեն համատեղ հայտարարություն-բանաձև ընդունելու գործառույթ, որի դեպքում անդամները կարող են կողմ քվեարկել կամ վետո դնել։ Ինչպես տեսնում ենք` ոչ մի դատապարտող բանաձև, առավել ևս պատժամիջոց չի կրառվելու, զուտ հայտարարություններ ու կոչեր, ոչ ավելին։

Նախ, այս իրավիճակը մի անուն ունի` խոսել զուտ խոսելու համար։

Եվ ապա` նկատելի է, որ երկար ժամանակ է, ինչ ՄԱԿ-ը որպես կառույց, միջազգային դերակատարման իր գործառույթով զիջում է գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնների վարած քաղաքականության ռեալ քայլերին։

Եվ վերջապես, Հայաստանի իշխանազավթ պրոթուրքական խմբակը այս ամենը շատ լավ իմանալով էլ հենց կազմակերպեց այս շոուն, ևս մեկ անգամ ընդգծելու համար հարցի լուծման անհնարինությունն ու Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու փաստաթղթի անխուսափելիությունը։

Այն, ինչն իրեն պետք է։

Ընդ որում, վերջինս, շատ շուտով ներկայացվելու է, որպես արցախցիների ցեղասպանության կանխման ճանապարհ։

Դավադրապաշտների խմբակը դավադիր քաղաքականությամբ, սողեսող առաջ է տանում իր տերերի պլանը` Արցախն Ադրբեջանին, Հայաստանը Թուրքիային, իսկ Հարավային Կովկասն ամբողջությամբ արևմտյան գլոբալիստներին։

Ստեղծված իրավիճակում մեր անելիքը հետևյալն է` բոլոր ընդդիմադիրներով միանալ, ստեղծել միասնական հարթակ և ժողովրդի արդարացի ցասումը դարձնել իրական, աննահանջ ու ազնիվ պայքար, այլապես առաջ կգնա այս դժգունության ու դժբախտության մունետիկի պլանը։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ. Եվ, ի վերջո, ոչ մի միջազգային կառույց և ոչ մի պետություն մեր փոխարեն ոչինչ չի անելու և չի էլ կարող անել, որովհետև այս դրածոն հայտարարել է, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ